Արտերկրից ներկրված հաստոցների շնորհիվ` մեր արտադրանքը զգալիորեն տարբերվում է մյուսներից: Մեր սարքավորումները լիովին թվայնացված են, ինչը թույլ է տալիս մարդու ֆիզիկական աշխատանքը հասցնել մինիմալին, իսկ արտադրանքի որակը և քանակը` մաքսիմալ կետին:

Պոլիէթիլենային տոպրակների, պոլիէթիլենային թաղանթի և պոլիպրոպիլենային պարկերի բարձր որակը ապահովելու համար օգտագործվում է մի միայն արտասահմանյան առաջատար ընկերությունների արտադրության հումք, որը պարբերաբար ներմուծվում է ընկերության կողմից: Չնայած հաստոցներն աշխատում են անթերի ` որակի հսկողության աշխատակիցները պարբերաբար ստուգում են ստացված արտադրանքը, որից հետո միայն հանձնում պահեստ:

«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը առաջարկում է ֆլեքսոտպագրության ծառայություն, քառագույն տպագրություն տոպրակների և երկգույն` պարկերի վրա: Ընկերությունում գործում է նաև դիզայներական ծառայություն` ֆլեքսոտպագրության լոգոտիպերի ստեղծման և վերամշակման համար:

«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը, հետազոտելով շուկայի պահանջարկը, առաջարկում է պոլիպրոպիլենային պարկեր` նախատեսված հացահատիկային կուլտուրաների, շինանյութերի, քիմիկատների, պարարտանյութերի և աղբի համար, պոլիէթիլենային տոպրակներ` նախատեսված մթերային, տնտեսական, հագուստի և այլ խանութների համար, աղբի տոպրակներ` տարբեր հասարակական վայրերի, հյուրանոցային և ռեստորանային համալիրների համար, պոլիէթիլենային թաղանթ` նախատեսված ջերմոցների, շինարարական աշխատանքների և թերմովակումային փաթեթավորման համար:

«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի իր արտադրանքի որակը հասցնի կատարելության և ակնկալում է նոր համագործակցության առաջարկներ: