«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը ձեզ է առաջարկում պոլիէթիլենային տոպրակների, պոլիէթիլենային թաղանթի և պոլիպրոպիլենային պարկերի հետևյալ տեսականին`

ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ

Նվազագույն պատվերի քանակը ` 500հատ, չափսերը` լայնությունը 50-60սմ, բարձրությունը մինչև 110սմ

Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից
− նախատեսված է հացահատիկային կուլտուրաների համար (հնարավոր է նաև երկգույն տպագրությամբ)

Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից, պոլիէթիլենային ներդիրով
−նախատեսված է չոր պայմաններում պահվող նյութերի համար. աղ, շաքար, ցեմենտ, պարարտանյութեր և այլն…(հնարավոր է նաև երկգույն տպագրությամբ)

Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից, հատուկ փականով
−նախատեսված է բարձր ճնշմամբ լցվող նյութերի համար (հնարավոր է նաև պոլիէթիլենային ներդիրով, լամինատապատ, երկգույն տպագրությամբ)

Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից, լամինատապատ
−նախատեսված է չոր պայմաններում պահվող, ինչպես նաև բարձր ճնշմամբ լցվող նյութերի համար (հնարավոր է նաև հատուկ փականով և երկգույն տպագրությամբ)

ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ

Չափսը` ըստ պատվերի, նվազագույն պատվերի քանակը` 200կգ (հնարավոր է նաև երկկողմ, քառագույն ֆլեքսոտպագրությամբ)

Պոլիէթիլենային տոպրակ «ՄԱՅԿԱ» տեսակի
Տոպրակներից ամենատարածված տեսակն է, որն օտագործվում է ամենուր:
Պատրաստվում է ցածր և բարձր ճնշման հումքերից, հարմար է, ամուր և մատչելի:

Պոլիէթիլենային տոպրակ «ՌԵՅՏԵՐ» տեսակի
«Ռեյտեր» տեսակի տոպրակները, ի տարբերություն «Մայկա» տեսակի, նախատեսված են ավելի թեթև պարունակության համար, բայց ունեն տպագրական մեծ մակերես և էլեգանտ տեսք, որն էլ ձեր բիզնեսի հաջող գովազդման գրավականն է:

ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹ
−օգտագործվում է փաթեթավորման, շինարարական և տնտեսական նպատակներով: Կարող եք պատվիրել նաև հատուկ ամրությամբ, թափանցիկությամբ և ջերմադիմացկունությամբ թաղանթ` ջերմոցների համար:

ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՀՈՒՄՔԵՐ

«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը առաջարկում է պոլիմերային հումքերի մեծ տեսականի: Արտադրող ընկերությունների հետ սերտ կապերի շնորհիվ` ընկերությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել հումք` անհամեմատ ցածր գներով: Այսօր ընկերությունը ձեզ է առաջարկում հետևյալ տեսականին`

  • Պոլիէթիլեն բարձր ճնշման` HDPE
  • Պոլիէթիլեն ցածր ճնշման` LDPE
  • Գծավոր պոլիէթիլեն ցածր ճնշման` LLDPE
  • Պոլիպրոպիլեն` PP
  • Պլաստիկ տարաների հումք` PET
  • Ներկանյութեր

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե ցանկանում եք, որ ձեր պատվիրած տոպրակների կամ պարկերի վրա տպագրվի ձեր ընկերության լոգոտիպը կամ այլ գրառումներ, մենք ձեզ կօգնենք այդ հարցում: Մեր մասնագետները համակարգչի օգնությամբ կվերարտադրեն ձեր տարբերանշանը, իսկ բացակայության դեպքում` կմշակեն նորը:

Գրեք մեզ
* պարտադիր է լրացման





Captcha image

Ընթեռնելի չէ? Նոր պատկեր.

Շնորհակալություն

Մենք շուտով կապ կհաստատնեք ձեզ հետ:

Փակել