«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը կազմավորվել է 2000թ. Երևանում: «Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը հանդիսանում է պոլիէթիլենային թաղանթ, պոլիէթիլենային տոպրակներ և պոլիպրոպիլենային պարկեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը: Արդեն 2005 թվականին տոպրակների արտադրամասի պլանը կազմում էր ամսական 75,000կգ, իսկ պարկերինը` ժամում 5կգ պոլիպրոպիլենային գործվածք, ինչը թույլ է տալիս ընկերությանը ապահովել հայրենական շուկայի գերակշիռ մասը:

Մենք համագործակցում ենք այնպիսի խոշոր արտադրական միավորումների հետ, ինչպիսիք են` «Մանչո Գրուփ», «Աբովյանի Արայ», «Նատալի Ֆարմ», «Վալերիա Թրեյդ», «Մարմարի Աշխարհ», «Գաջեմնորձ», Վանաձորի, Սևանի, Սիսիանի ալրաղացները, «Գրանդ Քենդի» «Շող», ընկերությունները, Սևանի Հացի գործարանը, ինչպես նաև «Երևան Սիթի», «Կայզեր», «Նոր Տուն», խանութների ցանցերը: Սա մեր գործնական կապերի միայն մի մասն է. Ընկերությունը նաև զբաղվում է պոլիմերային հումքերի ներմուծմամբ և վաճառքով: Հարկ է նշել նաև, որ «Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը սահմանել է աննախադեպ ցածր գներ և զեղչերի ճկուն համակարգ:

«Լուս Աստղ Պլաստ»-ը, որպես ժամանակակից ընկերություն, մտածում է իր աշխատակիցների որակավորման և մասնագիտական կատարելագործման մասին և ժամանակ առ ժամանակ իր առավել հեռանկարային աշխատակիցներին գործուղում է արտերկիր` ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին: Մեր ընկերությունը համագործակցում է արևելյան մի շարք խոշոր հաստոցաշինական ընկերությունների հետ, որոնք էլ աջակցում են մեր մասնագետների վերապատրաստման գործընթացին: